Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վատ ախորժակ չունեն

Վատ ախորժակ չունեն
17.02.2014 | 23:11

Ինչպես երևում է, Եվրոպան շատ էլ ազդված չէ հայաստանյան խորհրդարանական պատվիրակության` իրենց հետ հայտարարություն չստորագրելու չկամությունից: ՈՒ դեռ պինդ է բռնելու Հայաստանի օձիքից` իր հետ «ռազմավարվելու»-հարաբերվելու, ասոցացման նոր տարբերակներ կիրառելու տեսանկյունից:
Ինչպես երևում է, Որոտանի կասկադը գնելուց հետո Յուրոփը ձեռնամուխ է եղել հայաստանյան տնտեսության այլ ճյուղերի ձեռքբերման գործին: Նախորդ ուրբաթ վարչապետ Տիգրան Սարգսյանին այցելած ԵՄ առաջատարներ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչները ցանկություն ունեն բալանսավորելու հայաստանյան տնտեսությունը նաև հանքահումքային ոլորտում: Առաջիկայում` ապրիլին, Հայաստանում տեղի կունենա այդ խնդիրներին նվիրված կոնֆերանս, որին կմասնակցեն այդ երկրների բավականին լուրջ ներդրողներ, փորձագետներ:
Արևմտյան այս նոր նախագիծը հետաքրքիր է ոչ միայն տարածաշրջանային, Իրանի հետ նորացված հարաբերությունների, այլև ներքաղաքական տեսանկյունից. ԲՀԿ-ԵԿՄ համագումարներից առաջ նման դեսանտի «իջեցումը» կառավարություն, Սերժ Սարգսյանի` ԵԿՄ-ում հնչեցրած ելույթի ֆոնին, բավականին հետաքրքիր է դարձնում այս նոր նախագիծը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ